211652_close_icon
views-count810 դիտում article-date 14:11 30-04-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-ից 30-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու` 9, խարդախության` 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, յուրացման կամ վատնման, ընտանեկան բռնության և ծեծի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և փաստաթղթեր կեղծելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր