211652_close_icon
views-count2107 դիտում article-date 10:03 30-04-2021

Ալիևը «խոսում» է Սյունիքի ժողովրդի հետ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ալիեւի մենախոսությունն արդեն սպառնում է առաջին հերթին իր երկրի  անվտանգությանը: Վերջինս Արցախի օկուպացված տարածքներ կատարած յուրաքանչյուր այցի ժամանակ հոխորտում է, որ եթե Հայաստանը Սյունիքի հարավով ճանապարհ չհատկացնի Նախիջեւանին միանալու համար, ապա նա ուժով կլուծի հարցը:

Նկատենք, որ նման հայտարարություններ արվում են այն ժամանակ, երբ հայկական պաշտոնական շրջանակներից որեւէ նախորդող որակավորում այդ հարցով չի հնչեցվում: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի առաջնորդի խոսքերը, ըստ էության, մենախոսություն են: Կարելի է ենթադրել, որ Ալիեւը «խոսում» է Սյունիքի ժողովրդի հետ, որը մտահոգություններ ունի ճանապարհի բացման շուրջ, եւ այդ մտահոգությունները, ցավոք, հիմնազուրկ չեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր