211652_close_icon
views-count1376 դիտում article-date 23:16 29-04-2021

Բացահայատելով օֆորիստ արվեստագետին. Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Էդգար Շահինին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլորտներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք հայ նկարիչ, ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետ և շքանշանակիր, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ  1928 թ, Վենետիկի պատվավոր քաղաքացի։

Շահինը փորագրանկարչության խոշորագույն վարպետ է, նրա ստեղծագործությունը հայ մշակույթի և 20-րդ դարի սկզբի եվրոպական կերպարվեստի նշանակալի երևույթներից է։ Ծնվել է Վիեննայում 1874 թվականին։ Սովորել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ 1896 թվականին մեկնել է Փարիզ։ Հաճախել է Ժյուլիանի ակադեմիան Ժ. Պ. Լորանսի ու Բ. Կոստանի մոտ։1896 թվականից «Մարդկային թշվառություն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքներով՝ «Մուրացկանը», 1896, «Փողոցի մի անկյուն», 1897, «Շնչահեղձը», 1898, «Անապաստանը», 1899, «Փողոց Մոնմարտրում», մասնակցել է ցուցահանդեսների 1899 նկարիչն ստեղծագործել է փորագրության բնագավառում. առաջին իսկ գործերով արժանացել է ճանաչման 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Շահինը արժանացել է ոսկե մեդալի, ընտրվել Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, փորագրողների միության, Հռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ։ 1900-ական թվականների փորագրությունները («Աղբահաններ», «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս», երեքն էլ՝ 1900, «Լաթահավաք կինը», 1901, «Զբոսանք», «Հայկական երեկոյի ծրագիր», երկուսն էլ՝ 1902, «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք», «Գործազուրկը», հինգն էլ՝ 1903, «Թխահերն ու շիկահերը», 1907, «Ընկած ձին», 1910) առանձնանում են գոյության պայքարի, թշվառության ու պերճանքի հավաստի պատկերմամբ 1901 թվականին մասնակցել է Վենետիկի բիենալեին 1903 թվականին Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում Շահինի 20 փորագրություններն արժանացել են ոսկե Մեծ մրցանակի, ֆրանսիական կառավարությունը նրան շնորհել է Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան1905 թվականին, նաև հետագայում, Շահինը ճանապարհորդել է Իտալիայում, ստեղծել «Իտալական տպավորություններ» շարքը («Կուլոնի աբբայարանը», 1915, «Սուրբ Պետրոսի ջրանցքը», «Ոգիների տունը», «Սուրբ Մարկոսի հրապարակը», «Ի՛նչ գեղեցիկ հայկական քիթ», 1921, «Հմայիչ կինը», «Հրաշալի երեխան», «Ֆրանչեսկոնի», երեքն էլ՝ 1922-1925 թթ.):Այսպիսով՝ Հայ օֆորտիստ նկարիչ, ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետ և շքանշանակիր, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, Վենետիկի պատվավոր քաղաքացի, փորագրանկարչության խոշորագույն վարպետ Էդգար Շահինի գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում (300-ից ավելի), Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների այլ թանգարաններում։ Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ֆոնդում են մի շարք գրքեր և ալբոմային հրատարակություններ՝ նվիրված Էդգար Շահինին։

Եվ ահա հայ արվեստասեր ու ընթարցասեր հասարակության սիրված գրքօջախում սույն թվականի ապրիլի 29-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրի շրջանակում, արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնում տեղի ունեցավ ֆրանսահայ օֆորտիստ Էդգար Շահինին նվիրված զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։

Զեկուցումը կարդաց բաժնի աշխատակից Լուսինե Հիշեյանը։Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,արվեստասեր ու ընթերցասեր հասարակություն, գրադարանային ոլորտի ներկայացուցիչներ՝մասնակցելու հայ սիրված արվեստագետին նվիրված դասախոսությանը:Բաժնի աշխատակից Լուսինե Հիշեյանը այսօր ներկայացվեց Էդգար Շահինի գեղանկարչական աշխատանքների և փորագրությունների վերաբերյալ ուշագրավ փաստեր։

-«Մարդկային թշվառություն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքներով՝ «Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը», «Անապաստանը», «Փողոց Մոնմարտրում», մասնակցել է ցուցահանդեսների։Միջոցառման ընթացքում լեդ-էկրանի միջոցով ցուցադրվեց սիրված արվեսռագետի կյանքին ու գործունեությանն,ինչպես նաև մեծանուն արվեսռագետների և մտավորականների այն գրքերն,որոնք նկարազարդել էր Էդգար Շահինը:

Այս գեղեցիկ զեկուցումն ընթացավ հարց ու պատասխանի, ինչպես նաև քննարկման ջերմ մթնոլորտում:

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր