211652_close_icon
views-count8221 դիտում article-date 18:52 29-04-2021

Ֆինանսների փոխնախարարը ստել է. ում շահերն են սպասարկում. ArmLur.am

ArmLur.am-ը գրում է. Քիչ առաջ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց օրենքը:

Սակայն դեռ ապրիլի 22-ին 13 լրատվամիջոցի ներկայացուցիչ նամակով դիմել էին հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին եւ Ֆինանսների նախարարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սոնա Գրիգորյանը,

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը,

«Դարեսկիզբ» ՍՊԸ (armtimes.com) տնօրեն Արուսյակ Մանավազյանը

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը,

«Առավոտ» օրաթերթ ՍՊԸ տնօրեն Գարիկ Մելքոնյանը,

Քառյակ Մեդիա ՓԲԸ (tert.am) գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը,

«Շանթնյուզ» լրատվական հարթակի տնօրեն Աղասի Հունանյանը,

«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ (1in.am) տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանը,

«Շամշյան մեդիա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Էմին-ՏԵրյանը,

«ԱՏՀԿ համակարգ» ՍՊԸ (lragir.am) տնօրեն Հայկազն Ղահրիյանը,

«Ասեկոսե» ՍՊԸ տնօրեն Արամ Հարությունյանը,

«Ինթերնեյշնլ մեդիա հոլդինգ» ՍՊԸ (lurer.com) տնօրեն Նելլի Ալեքսանյանը,

«Փաստ» տեղեկատվական գործակալության (past.am, orer.am) տնօրեն Վարուժան Բաբաջանյանը

«Մեդիա Իդեա» ՍՊԸ (analitik.am) տնօրեն Անի Հովհաննիսյանը դիմելով պատգամավորին, պահանջում էին գոնե երկու ամսով հետաձգել այն: Իսկ դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ պահանջում էինք այս օրենքը հետ կանչել:

Սակայն այս ամենին զուգահեռ արձանագրենք, որ այսօրվա քննարկման ժամանակ միակ պատգամավորը, որ խոսեց լրատվամիջոցների դժգոհությունների մասին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն էր: Մնացած բոլոր պատգամավորները հրահանգված լռեցին, իսկ ահա Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հրապարակավ ստել է՝ հայտարարելով, թե լրատվամիջոցների դժգոհությունն այս օրենքի հետ կապ չունի:  Սակայն նրա այս հայտարարությունն իրականության հետ որեւէ աղերս չունի:

ArmLur.am-ի տեղեկություններով, ուղիղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից է հրահանգ եղել ինչպես Ֆինանսների նախարարին, այնպես էլ Մխիթար Հայրապետյանին, որ «Գովազդի մասին» այս օրենքն անցկացնեն՝ պատճառաբանելով, թե դրանք սահմանափակում չեն, այլ կարգավորում են: Այսինքն՝ վարչապետը եւս իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է փոխանցել օրենքի հեղինակ գերատեսչությանը եւ  Մխիթար Հայրապետյանին:

Եվ եւս մեկ անգամ ընդգծենք՝ որքան էլ իշխանություններն ասում են, թե այս օրենքով փորձում են նպաստել խաղամոլների թվի նվազմանը, սակայն վերջին փոփոխությունից հետո եռապատկվել է խաղացողների թիվը:

Եվ վերջում ներկայացնում ենք Ֆինանսների նախարարին ուղարկված դիմումը.

«Հարգելի պ-ն նախարար, մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների ղեկավարներս, ձեզ ենք ուղարկում Առարկություններ և առաջարկություններ «Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի վերաբերյալ

Այս պահին ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ է դրված «Գովազդի մասին» ՀՀ օրենքի փոփոխության երկու նախագիծ, որոնցից առաջինը նպատակ ունի լրատվական կայքերում սահմանափակել վիճակախաղերի գովազդը` թույլատրելով միայն 22:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում դրանց ցուցադրումը, իսկ երկրորդը` ընդհանրապես արգելում է տոտալիզատորների գովազդը: Առաջին նախագիծն արդեն իսկ ս/թ մարտի 25-ին ընդունվել է ԱԺ-ի կողմից առաջին ընթերցման, իսկ երկրորդը ս/թ մարտի 19-ից դրված է հանրային քննարկման e.draft.am կայքում:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր