211652_close_icon
views-count5746 դիտում article-date 18:04 29-04-2021

Այս քննիչների գլխին այնքան քաղաքական պատվերներ են լցրել, որ իրենք էլ չեն կարողանում տակից դուրս գալ. Գեղամ Մանուկյան

News.am-ը գրում է. Կասկածյալի կարգավիճակում հրավիրել էին հարցաքննության, բայց ասացին՝ վկա եք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Երեւան քաղաքի քննչական վարչության շենքից դուրս գալով՝ լրագրողներին հայտնեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ հրաժարվել է ցուցմունք տալուց.

«Բառացի գրել եմ հետեւյալը. հաշվի առնելով, որ գտնվում եմ մի հաստատությունում, որտեղ 2021 թվականի ապրիլի 22-ին դիմակավորված մարդիկ նվաստացրել, արժանապատվությունից զրկել են Արցախյան 3 պատերազմների մասնակից, Փաշինյանի դավաճանական գործողության արդյունքում սեփական տնից զրկված շուռնուխեցի Արարատին, այդ գործողությունները կարող էին անել միայն թուրքերը։ Նրանք կատարել են Փաշինյանի հանձնարարականները, ես չեմ համարում սա հայրենի իրավապահ համակարգ, եւ ցուցմունք տալուց հրաժարվում եմ։ Այդքանով մեր հարցաքննությունն ավարտվեց»։

Մանուկյանի պնդմամբ՝ քննիչները կատարում են քաղաքական պատվերներ. «Հայաստանի քննչական կոմիտեն այն, ինչ թույլ տվեց Արարատի նկատմամբ, դրանից հետո վերաբերմունքս փոխված է։ Հասկանում ես, որ այս քննիչների գլխին լցրել են այնքան քաղաքական պատվերներ, որ իրենք էլ չեն կարողանում տակից դուրս գալ։ Ձեւի համար պետք է քրեական գործեր հարուցեն, ոնց որ Արարատին դիմակավորված անձինք պառկեցրել էին գետնին, տեսախցիկով նկարում էին, որ տանեին հայրենադավ շեֆին ցույց տային, որ նա էլ անմարդկային բավարարությունն ունենար։ Այս մարդիկ 48 ժամ աշխատեն, էլի չեն հասցնի»։

Գերասիմ Վարդանյանը նույնպես քիչ առաջ դուրս եկավ վարչության շենքից։

Նա լրագրողներին հայտնեց, որ հրաժարվել է ցուցմունք տալուց, ինքը նույնպես վկայի կարգավիճակով է կանչվել հարցաքննության. «Հիմնավոր կասկածներ ունեմ, որ իմ ցուցմունքը վաղը կարող է օգտագործվել իմ դեմ հնարավոր հարուցվելիք քրեական գործերի շրջանակներում։ Կա մի քանի գործ հարուցված, ընդ որում մի քանի է՝ հարուցված է, մի քանի անգամ տարել են դատարան, որ ինձ կալանավորեն, բայց մինչեւ այսօր ոչ մի քննչական գործողություն իմ հետ կապված չի կատարվել։ Մտածում եմ, որ խնդիրը ինձ՝ որպես դաշնակցական, ընդդիմադիր գործիչ, զուտ ազատությունից զրկելու խնդիր է դրված»։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր