211652_close_icon
views-count44994 դիտում article-date 18:39 28-04-2021

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Audi Q7-ը բախվել է բետոնե հենապատին, 1,5 մետր բարձրությունից ընկել և կողաշրջվել. կան վիրավորներ, ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազեն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Audi Q7 մակնիշի  36 ՍՍ 007 համարանիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ հատվածին և մոտ 1,5 մետր բարձրութունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական թիվ 37 ջոկատի հրշեջ-թրկարարները, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի,  ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

 Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ վթարված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է հրազեն, ինչի համար էլ դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր