211652_close_icon
views-count33720 դիտում article-date 13:37 28-04-2021

Մահացել է ոստիկանության ՀԿԱ վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Խուբլարյանը

Ապրիլի 26-ին 66 տարեկան հասակում մահացել է ոստիկանության ՀԿԱ վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Սուրենի Խուբլարյանը:

Վալերի Խուբլարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ից, «Գոռ» սգո սրահում: Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ին՝ Շահումյանի գերեզմանատանը:

Վալերի Սուրենի Խուբլարյանը ծնվել է 1955թ․-ի դեկտեմբերի 20-ին, ԽՍՀ Վրաստանի, Բոլնիս Խաչեն գյուղում։

Վալերի Խուբլարյանը 1974թ․-ին ավարտել է Խայրկովի զինվորական ուսւոոմնարանը, իսկ 1985թ․-ին ՀՀ Ներքին գործերի Ակադեմիան։

Աշխատանքը սկսել է 1974թ․-ին Ներքին գործերի նախարարությունում հրշեջ պահպանության ծառայության որպես հրշեջ։ 1977թ․ին շնորհվել է լեյտենանտի կոչում։

1985-2011թթ․-ին զբաղեցրել է պաշտոններ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալ, ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ և Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ։

11․01․2011թ․-ին Գնդապետի կոչումով անցել է զինվորական թոշակի սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ։

Ծառայության ընթացքւմ 23 անգամ խրախուսվել է և ստացել գերատեսչական պարգևներ։ 2007 թվականի ՀՀ նախագահի սեպտեմբերի 18-ի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։

Նմանատիպ նյութեր