211652_close_icon
views-count1507 դիտում article-date 11:31 28-04-2021

ՄԻՊ աշխատակազմը 192 կարծիք է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում շարունակում է նպաստել Հայաստանում օրենսդրական դաշտի կատարելագործմանը ինչպես մշակելով օրենսդրական նախագծեր, այնպես էլ տրամադրելով մասնագիտական կարծիք:

ՄԻՊ-ից հայտնում են, որ վիճակագրական տվյալները վկայում են նաև Պաշտպանին կարծիքի ներկայացված իրավական ակտերի նախագծերի թվի էական աճի մասին:

Այսպես, 2016 թվականին 76 Պաշտպանին կարծիքի են ներկայացվել մոտ 90 իրավական ակտերի նախագծեր, 2017 թվականին՝ 144, 2018 թվականին՝ 185, 2019 թվականին՝ 241, իսկ 2020 թվականին այն կազմել է 192:

Նմանատիպ նյութեր