211652_close_icon
views-count5240 դիտում article-date 10:40 28-04-2021

Պահանջատիրության պահանջագրում ֆինանսական խնդիրը պետք է ներառենք․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիայի այսօրվա տնտեսությունը հայերիս ֆինանսական ռեսուրսով է կառուցված: Ուստի մենք, հողայինից զատ, հայոց պահանջատիրության պահանջագրում ֆինանսական ու նյութական հատուցման խնդիրը եւս պետք է ներառենք: Մանավանդ հիմա, երբ մեր պահանջների դիրքերը մեկ աստիճանով եւս ամրացան: Ֆինանսական ի՞նչ հաշվարկների մասին կարող է խոսք լինել՝ իհարկե նաեւ փոխարժեքի խնդիրը հաշվի առնելով: 

Այս եւ այլ հարցերի շուրջ է «ՀՀ»-ն զրուցել տրանսպրոտային ոլորտն ուսումնասիրող՝ քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի հետ: Նա նկատեց, որ Հայոց ցեղասպանության հետեւանքով հայերի կրած նյութական ու ֆինանսական վնասների վերաբերյալ առկա են բազմաթիվ գնահատականներ ու մոտեցումներ: Սակայն, որպես գնահատման հիմք, ծառայում են 1919-1920 թվականների Փարիզի խաղաղության վեհաժողովում ներկայացված տվյալները, որոնց համաձայն՝ արեւմտահայության կորուստները կազմում են մոտ 14,5 մլրդ ֆրանկ, արեւելահայությանը՝ մոտ 4,5 մլրդ ֆրանկ:

Ընդհանուր առմամբ վեհաժողովի շրջանակներում ստեղծված փոխհատուցման հարցերով հատուկ հանձնաժողովը գնահատեց հայերի ֆինանսական ու նյութական կորուստենրը 19 մլրդ ֆրանկի չափով: Այս վնասները պարունակում են թե՛ գյուղաբնակների, թե՛ քաղաքաբնակների անհատական ֆինանսանյութական կորուստները...»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր