211652_close_icon
views-count1272 դիտում article-date 16:54 27-04-2021

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ

Ապրիլի 21-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ։ 

Այդ մասին հայտնում են դեսպանատնից։

Ս. Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100-ամյակի առթիվ, բարձր գնահատել Covid-19-ի տարածման վերահսկողության հարցում Չինաստանի նշանակալի ռազմավարական ձեռքբերումները։

Նա երախտագիտություն է հայտնել Չինաստանի կառավարության ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև պատրաստակամություն՝ Չինաստանի հետ հստակ բարեկամության քաղաքականություն վարելու, միջկուսակցական համագործակցությունը Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ շարունակելու։

Ֆանը, իր հերթին, ընդգծել է, որ 2021 թվականին նշվում է Չինաստանի կոմունիաստական կուսակցության 100-ամյա հոբելյանը, և կուսակցությունը դեռ ծաղկուն շրջանում է ու պատրաստ շարունակելու ամրապնդել միջկուսակցական համագործակցությունը աշխարհի տարբեր բարեկամական երկրների կուսակցությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, որպեսզի ուսումնասիրի և փոխառի միմյանց փորձը պետական կառավարման համակարգում։

Նմանատիպ նյութեր