211652_close_icon
views-count30647 դիտում article-date 16:51 27-04-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սևանում Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. Ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 

Ժամը 16։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ-ին՝ Սևանից դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարական ջոկատը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարում նույն դասակի ավագ տեսուչ Արթուր Հովհաննիսյանն ու տեսուչ Նարեկ Եսայանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վրաչության պետ Արթուր Մկրտչյանը:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր