211652_close_icon

Պեսկովն ԱՄՆ ներքին գործն է համարում Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

views-count2293 դիտում article-date 16:31 26-04-2021
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը:

Դ. Պեսկովը նշել է, որ դա ԱՄՆ-ի ներքին գործն է:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը:

Նմանատիպ նյութեր