1883 դիտում
17:16 25-04-2021
Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդեն․ սա չափազանց կարևոր քայլ է․ Սերժ Թանկյան
Ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն ու շնորհակալություն հայտնել նրան:
«Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդենին Հայոց Ցեղասպանությունն այսօր պատշաճորեն ճանաչելու համար: Սա չափազանց կարեւոր քայլ է, բայց ընդամենը մղոն դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը, եւ դրա` նույնը կրկնելու ցանկությունը, ինչպես նաեւ` հատուցում Օսմանյան կայսրության կողմից սիստեմատիկ ջարդերի ենթարկված 1.5 միլիոն հայերի, հույների ու ասորիների ժառանգների համար:
Այսօր ես շնորհակալություն կասեմ ԱՄՆ-ին եւ բոլոր նրանց, ովքեր երկար տարիների մեծ աշխատանք են տարել այս հայտարարությանը հասնելու համար»,-գրել է Թանկյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3985 դիտում
18:24 20-10-2017
Սերժ Թանկյան. «Շնորհակալ եմ Երիտասարդական նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին ֆանտաստիկ աշխատանքի համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
1956 դիտում
13:50 12-07-2022
Չափազանց կարևոր քայլ է․ Մարուքյանը՝ Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցի մասին
Այս բաժնից
802 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)