211652_close_icon
views-count45799 դիտում article-date 13:58 25-04-2021

Արտակարգ դեպք Երևանում. Nissan X-Trail-ը Հրազդան կիրճում տապալել է էլեկտրասյունը, կոտրել բազալտ-բետոնե հենապատն ու կողաշրջված հայտնվել Հրազդան գետում. 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:40-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի  ավտոմեքենան Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն,  առաջ ընթացել, բախվել բազալտ–բետոնե պատվանդանին, կոտրել այն  և կոտրված էլեկտրասյան հետ կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում: 

Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն  ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, դուրս են բերվել գետից և  տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բադիկյանի գլխավորությամբ: 

Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս»-ի աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են կատարում՝ նոր էլեկտրասյուն տեղադրելու և էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր