211652_close_icon
views-count6490 դիտում article-date 14:14 25-04-2021

Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում ապրիլի 25-ին փոխհրաձգություն տեղի չի ունեցել․ ՊՆ

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեղեկություններ են շրջանառում, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց»,– ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր