Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու Ձեր խիզախության համար. Քիմ Քարդաշյան
Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահից Ցեղասպանության ճանաչման համար։ Այս մասին գրում է factor.am-ը։
«Ես այնքան հպարտ եմ իմ ժառանգությամբ, հայ համայնքներով և շնորհակալ եմ նախագահ Բայդենին՝ այդ օրը յուրաքանչյուր հային շնորհելու համար, շնորհակալ եմ ճշմարտության համար:
Չնայած ոչինչ երբեք չի վերադարձնի սպանված հայերին, բայց ես հույս ունեմ, որ հիմա նրանց ընտանիքները հանգտություն կզգան։ Ամեն տարի այդ օրը ես շարունակելու եմ հարգել և հիշել նրանց, ում մենք կորցրել ենք, բայց հիմա այն հույսով, որ ցեղասպանության ճանաչումից հետո մենք այլևս երբեք թույլ չենք տա, որպեսզի կրկնվեն անցյալի ոճրագործությունները։ Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու Ձեր խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել:
Քիմ»։