211652_close_icon
views-count17706 դիտում article-date 14:14 24-04-2021

Երևանում 38-ամյա վարորդը Nissan Murano-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս բժիշկների և վարորդի օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Տիգրան Մ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 75-ամյա Աստղիկ Ա-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Վարորդն այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյան գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է սթափ։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր