211652_close_icon
views-count960 դիտում article-date 11:39 24-04-2021

Ֆրանսիայի Սենատի նախագահը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լարշեն ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ուղեկցում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նախատեսվում է, որ Ֆրանսիայի Սենատի նախագահը նաև խորհրդանշական եղևնի կտնկի Ծիծեռնակաբերդի պուրակում և շրջայց կկատարի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է երեք տասնյակ պետություն, այդ թվում Ֆրանսիան, որը ճանաչման և դատապարտման մի քանի որոշում ու բանաձև ունի: 2019թ. ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին:

Նմանատիպ նյութեր