211652_close_icon
views-count1487 դիտում article-date 22:11 23-04-2021

Ռայան Գիգզին մեղադրանք են ներկայացրել՝ երկու կնոջ վրա հարձակվելու մեջ. նրան հեռացրել են հավաքականից

Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզին ներկայացվել է մեղադրանք՝ երկու կնոջ վրա հարձակում գործելու մեջ, հայտնում է Մեծ Բրիտանիայի դատախազությունը:
 
Գիգզը մեղադրվում է 2020թ. նոյեմբերին իր նախկին ընկերուհուն՝ Քեյթ Գրևիլին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ՝ իր սեփական տանը: Նախկին
 
Բացի այդ, Գիգզին մեղադրում են 2017 թվականից մինչև 2020թ. նոյեմբերը մեկ այլ աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
 
Գիգզն ազատ է արձակվել գրավի դիմաց և ապրիլի 20-ին պետք է ներկայանա Մանչեսթերի դատարան:
 
Եվ հենց այսօր Ուելսի ֆուտբոլի ասցիացիան հայտարարել է, որ Գիգզը չի ղեկավարելու հավաքականը Եվրոպայի առաջնությունում, որը կայանալու է այս ամռանը: Նրա փոխարեն գլխավոր մարզիչ է լինելու Ռոբերտ Փեյջը:

Նմանատիպ նյութեր