211652_close_icon
views-count1226 դիտում article-date 21:10 23-04-2021

ՈւԵՖԱ-ն որոշեց չպատժել Եվրոպական Սուպերլիգայի հիմնադիր ակումբներին

ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն այսօր կայացած իր նիստում որոշում կայացրեց չպատժել Եվրոպական Սուպերլիգայի հիմնադիր ակումբներին իրենց գործողությունների համար:

«Այս շաբաթվա իրադարձություններից հետո մենք ցանկանում ենք առաջ շարժվել և ոգեշնչել համաշխարհային ֆուտբոլային հանրությանը՝ խաղերին վերադառնալուց առաջ:

Ակումբները կարող են հաջողության հասնել ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս, միայն եթե մենք միասին աշխատենք», – ասված է Եվրոպական ակումբների ասոցիացիայի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սուպերլիգան հիմնադրել էին 12 ակումբներ ՝ «Ռեալ», «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ» և «Արսենալ»

Նմանատիպ նյութեր