211652_close_icon
views-count8808 դիտում article-date 20:12 23-04-2021

Բերդավան գյուղում տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ բերդավանցի հերոսների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տավուշի մարզի Բերդավան գյուղից 44-օրյա պատերազմում հերոսի մահով ընկան 6 քաջորդիներ:

Ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար զոհված բերդավանցի հերոս տղաների,  կենտրոնական այգում այսօր տեղադրված  խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների և ժողովրդական վարպետ Արմեն Գոգինյանի կողմից:

Խաչքարի բացմանը ներկա էր «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, ով նահատակված բերդավանցիների հարազատների և մերձավորների հետ այցելեց  հերոսների շիրիմներին:

Հերոսների ծնողների մասնակցությամբ խաչքարը օծեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:    
 
  Լուսանկարները Սմբատ Պետրոսյանի                                                                      
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+

Նմանատիպ նյութեր