211652_close_icon
views-count16758 դիտում article-date 15:16 23-04-2021

Բիբլիական Արարատի ու խրոխտ Արագածի «հայացքների» ներքո Պռոշյան համայնքում տեղի ունեցավ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաքի» հողօրհնեքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 23-ին, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի ունեցավ «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնի հողի օրհնման արարողությունը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մասնակցում էին հերոսների ընտանիքի անդամներ, և տեղում բացվեցին ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի և Արցախյան վերջին հերոսամարտի նահատակ Վարդան Ամալյանի անվամբ հուշացուցանակները։

Տեղում Վ. Ասատրյանի անվան նախագծի առաջին շենքի հիմնարկեք կատարվեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ։

Տեղում նաև Արցախյան հերոսամարտի նահատակ Վ. Ամալյանի անվան պուրակում՝ ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների, կատարվեց ծառատունկ։

Միջոցառմանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, ինչպես նաև ՀՀ մշակույթի և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ազգանվեր այս գաղափարի՝ «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հեղինակը Սուրեն Արեենցն է։ 

Միջոցառմանը ներկա էր նաև  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Հայաստանի և Արցախի սիրելի անձ, բարոնուհի Քերոլայն Քոսքսը, ով նաև ելույթ ունեցավ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 369+
369+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր