211652_close_icon
views-count786 դիտում article-date 16:11 23-04-2021

Գեղամ Գևորգյանը մասնակցել եւ զեկույց է ներկայացրել ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր մասնակցել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 52-րդ նիստին, որն անցկացվել է տեսահամաժողովի ձևաչափով:

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ ՏՄՊՊՀ նախագահը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով:

Գեղամ Գևորգյանը մասնավորապես մանրամասնորեն ներկայացրել է նոր կորոնավիրուսային համավարակի ընթացքում հանձնաժողովի իրականացրած միջոցառումները, անդրադարձ է կատարել վարչական վարույթների ընդհանրական ցուցանիշներին, օրենսդրական ոլորտում իրականացված բարեփոխումներին և այլ հարցերի:

Նիստի ընթացքում ներկայացվել են զեկույցներ խորհրդի նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի, ԱՊՀ 30-ամյակին նվիրված հարցերի, անբարեխիղճ մրցակցության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի, պետական գնումներում պայմանավորվածությունների բացահայտման և կանխարգելման, ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրության շտաբի գործունեության և օրակարգային այլ թեմաների շուրջ:

Նմանատիպ նյութեր