211652_close_icon
views-count2436 դիտում article-date 13:22 23-04-2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դադարեցնում է պաշտոնավարումը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դադարեցնում է պաշտոնավարումը:

Այս մասին Առաքելյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով»,- գրել է նախարարը:

Առաքելյանը նկատել է` կարելի է արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում է իր գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։

«Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը և պրոթեզավորման գործընթացը դրված են բավարար հիմքերի վրա՝ վերջնական արդյունքի հասնելու համար։ Շնորհակալ եմ Հայաստանի և Արցախի իմ գործընկերներին՝ համագործակցության համար։ Խաղաղություն մեր միասնական հայրենիքին»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը:

Մեսրոպ Առաքելյանը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020թ. նոյեմբերի 20-ից:

Նմանատիպ նյութեր