211652_close_icon
views-count1725 դիտում article-date 12:56 23-04-2021

Տունը չկա, հայրենիքը չկա, որդին չկա․․․ բայց կա կյանքը և պետք է օգնենք, որ այն շարունակվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Hayreniq.am

Hayreniq.am-ը գրում է. «ոկտեմբերի   7-ին վերջին անգամ Ռոման  եկավ,  ինձ ասում էր՝ գնա,  չլսեցի, մնացի մինչև վերջին պահը․ ո՞ւր գնայի, եթե որդիս այնտեղ էր։  Երբ արդեն թուրքերը մտան  Վանք գյուղը   Ռոման զանգեց, ասեց՝ դո՛ւրս արի: Ամսի 7-ին գիշերվա ժամին հոսպիտալի մեքենաներով բոլորիս հանեցին Հադրութից>> ,- հեկեկալով պատմում է Ռոմանի մայրը՝ Լյուսան։

Զինծառայող, մայոր Ռոման Դադամյանի  աճյունը 78 օր մնաց  անձրևի ու ձյան տակ։ 78 օր նրա մայրը, կինը, զավակներն ու հարազատները սպասում էին, աղոթում, հավատում, որ գուցե հրաշք կատարվի, որ գո՞ւցե  կենդանի է, պարզապես տեղը հարմար չէ, հեռախոսը լիցքավորված չէ, գուցե գերության մեջ է։ Ամե՜ն-ամե՜ն բան ուզում էին մտածել, միայն ոչ այն, որ Ռոմանն արդեն չկա․․․

Բայց պատերազմն ունի իր դաժան օրենքները և դրանց շարքում հրաշքները տեղ չունեն։

Ռոմանի աճյունը գտան 78 օր հետո, գրպանում իր հեռախոսն էր ու  վերջին զանգի հուշումը․․․

․․․Այսօր Եռաբլուրը դարձել է տիկին Լյուսյայի, Մարինայի ու նրանց զավակների  ուխտատեղին։ Ամեն օր գնում են՝ մայրը լացում է, կինը  հուշերով զրուցում, փոքրիկ որդին անվրդով խաղում է հոր գերազմանին, մեծ որդին՝ խորասուզվում մտքերի մեջ։

Երեկ ևս Եռաբլուրում էին, որտեղ  Ռոմանի ավագ որդուն՝ 14-ամյա Գոռին, հանձնվեց   հոր մեդալը։

․․․Այս պատերազմն իր հետ շատ հարցեր բերեց, որոնց պատասխանները , իհարկե, չեն սփոփի ոչ ոքի կորստի ցավը, բայց լույս կսփռեն  իրականության վրա»։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր