211652_close_icon
views-count1532 դիտում article-date 10:55 23-04-2021

Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվել է պաշտոնեական դիրքի չարաշահում․ սահմանադրագետ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանա­կան գիտությունների թեկնածու, դոցենտ, սահմանադրագետ Վարդան Այվազյանի գնահատմամբ՝ երեկ Սյունիքի համայնքի ղեկավարները ձերբակալվել են անմիջա­կանորեն Նիկոլ Փաշինյանի հրահանգով․

- Հրապարակավ տալիս եմ հաղոր­դում հանցագործության վերաբերյալ՝ առ այն, որ հանրապետության վարչապետ հորջորջվող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվել է պաշտոնեա­կան դիրքի չարաշահում, իր լիազորու­թյունների սահմանազանցում:

Իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում այս հանգամանքին և հոր­դորում ենք այս փաստի առթիվ հարուցել քրեական գործ և կատարել համա­պատասխան քննություն: Համայնքի ղեկավարների վարքագիծը լիովին եղել է օրինաչափ՝ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակում: Սա հերթական քաղաքական հետապն­դումն է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր