211652_close_icon
views-count1706 դիտում article-date 22:50 22-04-2021

«Բարսելոնան» հայտարարել է, որ դուրս չի գալիս Սուպերլիգայից

«Բարսելոնան» հանդես է եկել հայտարությամբ, որում անդրադարձել է Սուպերլիգայի հեռանկարներին, հայտնում է Armsport.am-ը:

««Բարսելոնան» կիսում է եվրոպական թոփ-ակումբների մեծամասնության այն կարծիքը, որ ֆուտբոլում անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ՝ ուղղված ֆինանսական կայունության ու կենսունակության պահպանմանը, երկրպագուների համար դիտարժանության բարձրացմանը:

Այս համատեքստում «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը արագորեն որոշում կայացրեց մրցաշարի հիմնադիր-ակումբի կարգավիճակով Սուպերլիգային մասնակցելու վերաբերյալ:

Մրցաշարի նպատակը հանդիսականին առաջարկվող շոուի գրավչությունն ու որակի բարձրացումն է: Որոշումը կայացվել է այն համոզմամբ, որ որպես հիմնադիր-ակումբ այս նախաձեռնությունից հրաժարվելը պատմական սխալ կլիներ: Որպես համաշխարհային մարզական ակումբի էտալոն՝ մենք պահպանում ենք ակումբի լիդերական կոչումը, որը կազմակերպության և՛ մարզական, և՛ սոցիալական անբաժանելի մասն է:

Հաշվի առնելով հասարակական արձագանքը, որը առաջացավ վերոնշյալ նախաձեռնության հանդեպ, չի կարելի ժխտել, որ «Բարսելոնան» հասկանում է նման արձագանքի առաջացման պատճառների ավելի խորը վերլուծություն անելու անհրաժեշտությունը: Այս ավելի խորը վերլուծությունը   ժամանակ ու անհրաժեշտ հանգստություն է պահանջում, որպեսզի այլևս շտապողական գործողություններ չլինեն»:

Նմանատիպ նյութեր