211652_close_icon
views-count114169 դիտում article-date 20:41 22-04-2021

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. հայ-ադրբեջանական սահմանից «աջ ոտքի ստորին երրորդականի ամպուտացիա» ախտորոշմամբ Իջևանի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի սահմանային գոտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ոտքի ստորին երրորդականի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝  օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

 Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, 59-ամյա Նոդար Միրզոյանն է, ով նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում Կայանավան համայնքի վարչական տարածքի հանդամասում հայ-ադրբեջանական սահմանին «ծնեբեկ» հավաքելու ժամանակ ականի վրա կանգնելու և պայթելու հետևանքով:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր