211652_close_icon
views-count31772 դիտում article-date 13:47 22-04-2021

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում ինչպես է տեղի ունեցել «06»-ի՝ գլխիվայր շրջվելը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ը ապրիլի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի մասին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որ ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան Բադալ Մուրադյան փողոցում անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել էր։

Հրապարակումից կարճ ժամանակ անց մեր ընթերցողը մեզ է տրամադրել տեսանյութ, որով երևում է, թե ինչպես է մեկ այլ ավտոմեքենա բախվում «06»-ին, ինչի հետևանքով էլ վերջինս գլխիվայր շրջվում է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:  

Ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Նոր-Նորք վարչական շրջանում՝ Բադալ Մուրադյան փողոցում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել էր: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկային:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր