211652_close_icon
views-count1089 դիտում article-date 11:31 22-04-2021

Սարուխան, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սարուխան, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների գազասպառողների, «Կարիշ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:


«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր