211652_close_icon
views-count8758 դիտում article-date 11:15 22-04-2021

Գիշերը անհայտ ուղղությամբ տարել են Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին և ևս 8 հոգու. 168.am

Ապօրինի հրամանի արդյունքում գիշերը անհայտ ուղղությամբ տարել են Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին, հայտնում է 168.am-ը։

Հովսեփյանի փաստաբաններին առայժմ որևէ կերպ չի հաջողվում պարզել, թե որտեղ են տարել համայնքի ղեկավարի տեղակալին և ևս 8 հոգու։

Անհայտ անձինք գիշերը մտել են բնակարաններ և առանց որևէ բացատրության առևանգել։ Ապօրինի ձեռբակալությունների մասին տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։

Նմանատիպ նյութեր