211652_close_icon
views-count112186 դիտում article-date 10:35 22-04-2021

ԼՐԱՑՎԱԾ. Ողբերգական դեպք Երևանում. «Ջերմուկ գրուպ» ընկերության տարածքում ամբարձիչի գազաբալոնի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 77/3 հասցեում գործող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի պահեստում պայթյուն է հնչել, և կան տուժածներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ, ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորոմւթյամբ։

Տեղում են նաև Շենգավիթի ոստիկանապետ Կարեն Բունիաթյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետը։

Պարզվել է, որ պայթյունի հետևանքով 3 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, ճանապարհին Դ. Գ-ն և Ս. Բ-ն մահացել են, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ աշխատակիցները, սակայն պարզվել է, որ պայթյունը ոչ թե եղել է գազախողովակից կամ գազից, այլ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում կայանված Toyota մակնիշի ամբարձիչի գազի բալոնն է պայթել։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորի ինքնությունը։ 

***
12։30

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածներն են՝ Վայոց Ձորի մարզի Գնդևազ գյուղի բնակիչ՝ 63-ամյա Դավիթ Գրիգորյանը և Երևանի բնակիչ՝ 49-ամյա Սամվել Բարսեղյանը, իսկ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 42-ամյա Էդգար Եղոյանը։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր