211652_close_icon
views-count12772 դիտում article-date 23:00 21-04-2021

Սյունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը կրակ է բացել. Կապանի քաղաքապետ

Hraparak.am-ը գրում է. Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի  եւ Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել. «Ավելի ճիշտ եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փայլասարի կողմերը»,- մեզ հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն այսօրվանն ավելի երկար է տեւել. «Թե որն է պատճառը, ես կարող եմ ասել, որ պատճառ չի լինում, միշտ էլ կրակոցներ լինում են, բայց այսօր անհամեմատ երկար տեւեց»,- ասաց Կապանի քաղաքապետը:

Նա այլ ինֆորմացիայի դեռեւս չէր տիրապետում

Նմանատիպ նյութեր