211652_close_icon
views-count17759 դիտում article-date 18:18 21-04-2021

Փաշինյանը հրահանգել է ինձ ու կնոջս մինչև երեկո ձերբակալել. Վահե Հակոբյան

Գորիսի, Մեղրիի, Քաջարանի համայնքապետերին, ինչպես նաև ինձ ու կնոջս մինչև երեկո Նիկոլ Փաշինյանի հրահանգով պատրաստվում են ձերբակալել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Ինֆորմացիա ունեմ, որ Սյունիքի խոշորացված համայնքների, մասնավորապես, Գորիսի, Մեղրիի, Քաջարանի համայնքապետերին և ինձ ու կնոջս էդ հիստերիկը հրահանգավորել է, երևի հարբած ա եղել, որ մինչև այսօր երեկո ձերբակալեն։ Հիմա աննախադեպ մեծ ուժեր են ուղևորվում դեպի Սյունիք՝ ոչ միայն ոստիկանական, այլև ԱԱԾ, ավտոբուսների քանակն արդեն քսանն անցել է, ինչքան կարողացել են, տագնապով տանում են այնտեղ»,– ասաց նա։

Անդրադառնալով այսօր Կապանում՝ Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մեղրիում իր դեմ բողոքողները օրենք են խախտել, և որ նրանք ընդամենը մի խմբակ են, Վահե Հակոբյանն ասաց. «Դա իր երևակայությունն է, որ օրենք է խախտվել։ Սյունեցին արտահայտել է իր կարծիքը նրա նկատմամբ, դա է տեղի ունեցել։ Ի՞նչ խմբակ, ի՞նչ բան, ամբողջ մարզն է իրեն այսօր այդպես դիմավորում ու ճանապարհում։ Ինքն իր անհիմն ու հիստերիկ հրահանգներով ահավոր վիճակում է դնում նույն այդ ԱԱԾ տնօրենին, նույն այդ աշխատակիցնեին, որոնք պետք է հրաման կատարեն։ Ինքն այսօր ծաղրում է մեր ոստիկանական ուժերին և ԱԱԾ–ին»։

Վահե Հակոբյանի կարծիքով՝ Փաշինյանի այցի նպատակը Սյունիք պրովոկացիաներ անելու և իր դեմ շարժման ղեկավարներին ձերբակալելու և շարժումը գլխատելու նպատակով։

Նմանատիպ նյութեր