211652_close_icon
views-count2843 դիտում article-date 11:47 21-04-2021

Սյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին երթ անել. նա հեռացավ Ագարակից. News.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հեռացավ Ագարակ քաղաքից։ Սյունեցիները Փաշինյանին թույլ չտվեցին երթ անցկացնել Ագարակում, հայտնում է News.am-ը։

Դեռևս հայտնի չէ, թե հաջորդը որ քաղաքում է պատրաստվում երթ անցկացնել։

Հիշեցնենք, որ երթի ընթացքում սյունեցիները հայհոյանքներ եւ վիրավորանքներ էին հնչեցնում Փաշինյանի հասցեին եւ հորդորում հեռանալ Ագարակից։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, սյունեցիները  նրան դիմավորել են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով։ Այդ լարված միջոցին քաշքշուկ է սկսվել ոստիկանների եւ սյունեցիների միջեւ։

Նմանատիպ նյութեր