211652_close_icon
views-count1131 դիտում article-date 11:05 21-04-2021

Ոչ մի հանդիպում չի եղել, Նիկոլ Փաշինյանը մտել է գյուղ, երկու բաց դուռ է գտել, մտել ներս, դուրս եկել ու հեռացել․ Շուռնուխի գյուղապետ. tert.am

Ոչ մի հանդիպում չի եղել, եկել մտել է գյուղ, երկու բաց դուռ է գտել, մտել ներս, դուրս եկել, նստել ավտոն, գնացել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի այցին, որի մասին տեղեկացրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Ինձ ոչ մեկ չի տեղեկացրել Նիկոլ Փաշինյանի այցի մասին։ Երեք օր առաջ տեղեկացրել էին, որ նախագահ Արմեն Սարգսյանը և Մարդու իրավունքների պաշտպանն են գալիս գյուղ, ժողովուրդը տեղեկացված է եղել, հանդիպել են, հուզող հարցերի շուրջ խոսել են։ Նույն օրը երեկոյան ժամը 9։30–10։00–ի կողմերը մեկ էլ գյուղը լուսավորվում է, ասում են Փաշինյանն է եկել»,–ասաց նա։

Հարցին, թե ինչու իր հետ հանդիպում չի եղել, գյուղապետն ասաց․«Երևի զզվում է, ես նախկիններից եմ չէ՞»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր