211652_close_icon
views-count1414 դիտում article-date 23:20 20-04-2021

Պատասխանատվության միջոցներ անտառների պահպանության համար պատասխանատու պաշոնատար անձանց նկատմամբ՝ Լոռու մարզի դատախազության միջնորդագրերի հիման վրա

ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որՀայանտառ ՊՈԱԿ Վանաձորի անտառտնտեսություն մասնաճյուղի Վահագնիի անտառպետությանան տառապահը անտառպետության տարածքում 2021թ․մարտի 5-ին կատարել է ապօրինի ծառահատում՝ բենզասղոցի գործադրմամբ հատել է կաղնի տեսակի ծառեր։ Դրանից առաջացած փայտանյութը եղբոր և ընկերոջ հետ միասին, համագյուղացիներից մեկի Զիլ մակնիշի ավտոմեքենայով նա տեղափոխել է Վահագնի գյուղ, որտեղ 50.000 ՀՀ դրամով վաճառել է գյուղի մի բնակչի:

ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար պատասխանատվություն է նախատեսվում միայն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող գումարի չափով վնաս պատճառելու դեպքում։ Տվյալ դեպքում պատճառված վնասը կազմել է 82.260 ՀՀ դրամ։ Այսինքն պարզվել է, որ թեև է․ Հ․-ի արարքում բացակայում է նշված հոդվածով նախատեսված հանցակազմը, սակայն նա կատարել է դիտավորյալ իրավախտում՝ ապօրինի ծառահատում, ինչը ենթակա է քննարկման ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 66-րդ հոդվածի տիրույթում:
Հատկանշական է այն հանգամանքը, որ ապօրինի ծառահատումը, մթերումն ու տեղփոխումը կատարվել է Վահագնիի անտառպետության անտառապետի ոչ միայն գիտությամբ և թույլտվությամբ, այլ նաև վերջինս օժանդակությամբ։

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի գործողությունների արդյունքում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարիչափով գույքային վնասի դեպքում։ Քանի որ պատճառված վնասի չափը չի գերազանցել այդ շեմը, այսինքն անտառապետի գործողություններում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արձանագրված և դրան զուգահեռ այլ ենթադրյալ ապօրինություններըտեղի են ունեցել ակներևության պայմաններում, կրել են տևական ու շարունակական բնույթ, դրանցում ուղղակիորեն ներգրավված են եղել հենց նման իրավախախտումները և ապօրինությունները կանխելու ու հայտնաբերելու անմիջական գործառույթներով օժտված պաշտոնատար անձինք։ Վերջինս հիմք է տալիս ողջամիտ ենթադրություններ կատարելու, որ հիշյալ պաշտոնատար անձինք գործել են ակնհայտ ապօրինի և նրանց վարքագիծն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ հանդիսանալով հանցանքի կատարմանը նպաստող ուղղակի հանգամանք և պատճառ:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Վահագնիի անտառպետության տարբեր պահաբաժիններում մինչ սույն դեպքը հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների բազմաթիվ այլ դեպքեր, ինչն օբյեկտիվորեն հիմք է տալիս ենթադրելու, որ դրանց կարող են մասնակցություն ունեցած լինեն անտառպետության աշխատակիցները։

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է հղել «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար՝ Պ.Ցուգունյանին՝«Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղումտեղ գտնող խախտումների պատճառները վերացնելու,անտառխախտումների կանխարգելման համար պատասխանատու և թերացած, իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարած վերոնշյալ պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ նրանց աշխատանքից ազատելու ուղղությամբ անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով:

2021թ․ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ Լոռու մարզի անտառտնտեսություններում հայտնաբերված ապօրինի ծառահատումներում անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու՝ ոչ հանցավոր նմանատիպ արաքներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու նպատակովՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից պատկան մարմիններին ներկայացվել է 31 միջնորդագիր։ Դրանցարդյունքում 5 անձի նկատմամբ արդեն իսկ կիառվել են տարբեր բնույթի կարգապահական տույժեր, իսկ մյուսները դեռևս քննարկման փուլում են։

Միևնույն ժամանակ, ապօրինի անտառահատումների դեպքերով անտառների պահպանության և անտառախախտումների կանխարգելման համար իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերիհատկանիշներով մարզի դատախազության կողմից հարուցվել է 22 քրեական գործ։ Դրանցով իրականացվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում համապատասխան պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
 

Նմանատիպ նյութեր