211652_close_icon
views-count3322 դիտում article-date 15:11 20-04-2021

Ընտրե՜ք խելացի, կյանքի փորձ ունեցող և գիտուն անձանց և գնահատեք նրանց, այլապես մեր ազգը դատապարտված է կործանման. Գ. Ուրումյան

Գարիկ Ուրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետք չէ մոռանալ, որ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ընտրական իրավունք ունեցող  անձանց 50 տոկոսից ավելին չմասնակցեց ընտրություններին և այս մարդկանց լուռ համաձայնությամբ է որ ԼԳԲՏ-աղանդավորական սորոսական ընդդիմադիրները հայտնվեցին խորհրդարանում և նաև արժանացան բարձր պաշտոնների, դարձան գերակշիռ մեծամասնություն: 50 տոկոսից ավելին չմասնակցեց ընտրություններին, որի արդյունքում ընտրական իրավունք ունեցողների ընդամենը 30 տոկոսը, ընտրելով «Իմ Քայլ»-ականներին, ընդհանուր  ընտրողների թվում կազմեց գերակշիռ մեծամասնություն և տվեց նրանց ԱԺ 70 տոկոսից ավելի մանդատը:

50 տոկոսից ավելին կազմող, բանիմաց և գիտակից համարվող և հասուն անձինք, տեր չկանգնեցին իրենց ձայնին և դրանով «դաբռո» տվեցին «Իմ Քայլ» ական ակտիվիստներին: Նրանց չմասնակցելը դարձավ նիկոլականներին աջակցող գործոն և նրանց խոսուն լռությունը թույլ տվեց «Իմ Քայլ» ական լիբեռալ, ապազգային, հակաեկեղեցական, հակառուսական ծրագրերի իրականացման համար: Եվ այդ ամենն ի վերջո հանգեցրեց 2020-ի ամոթալի խայտառակ պատերազմին ու պարտությանը:

 Այնինչ երբ որ ավելի լավ ապրելու հույսերի կամ մեղավորներ փնտրելու մասին է խոսքը գնում, կամ քաղաքական վերլուծությունների՝ ամենևին էլ 50 տոկոսը բերանները փակ չի նստում: Խոսելուց լավ ենք խոսում: Էյդ անհիմն խոսելն ու բամբասելը մեր երկիրը քանդեց:

Մեզ պետք է ոչ թե խոսել ու բողոքել և սրա նրա ոտքի տակը փորել, այլ ընդամենը ընտրել մեր ազգի միջից 100 բանիմաց և խելացի պատգամավորների: Մենք ոչ միայն պիտի ընտրենք այլ նաև դրդենք այդ 50տոկոսից ավելիին որ գնան ու տեր կանգնեն իրենց իրավունքին:

Ու պիտի հասկանանք, որ դա ոչ միայն իրավունք է  այլ նաև պարտականություն: Մենք պարտավոր ենք տեր կանգնենք մեր ձայներին: Ամեն ոք պետք է հասկանա, որ իր ընտանիքի երեխաների և երկրի ապագան և առնվազն առաջիկա 4-5 տարին կախված են հենց այդ օրից՝ հանրաքվեինց:

Եթե մենք չենք կարողանում մեր միջից 100 խելացի անձի առանձնացնել և ընտրել պատգամավոր, դա այս փուլում նշանակում է, որ մեր ազգն ու պետությունը դատապարտված է կործանման:

Ու կապ էլ չունի, այդ անձինք «հին» են, թե «նոր», «սև» են, թե «Սպիտակ»: Ընտրե՜ք խելացի, կյանքի փորձ ունեցող և գիտուն անձանց և գնահատեք նրանց, այլապես մեր ազգը դատապարտված է կործանման»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Պետք չէ մոռանալ, որ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ընտրական իրավունք ունեցող անձանց 50 տոկոսից ավելին...

Posted by Գարիկ Ուրումյան on Tuesday, April 20, 2021

Նմանատիպ նյութեր