211652_close_icon
views-count1890 դիտում article-date 15:06 20-04-2021

Քաղաքական բան չեմ ասել, իմքայլականին հորդորել եմ Մուրադովի մասին գրառում չանել․ Բորիս Ավագյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես հանդիպման սկզբում ընդգծել եմ՝ եկեք չքաղաքականացնենք հանդիպումը և ռացիոնալ լուծումներ գտնենք, ինձ առաջնահերթ է հետաքրքրում, թե իմ հայտարարություններից որոնք էին քաղաքական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը, փոխանցում է Tert.am-ը։

«Ես քննադատել եմ իմ ընկերոջը, ես հնարավորություն ունեմ որպես քաղաքացի քննադատել եմ, ես կարծում եմ՝ այո, և իմ ընկերության մեջ դա ընդունված է: Իր հայտարարությունները խնդրահարույց են և նա ինձ հետ համաձայն է»,- ասաց Բորիս Ավագյանը:

Մեկնաբանելով աշխատանքից իր ազատումը՝ նա նշեց, որ վերաբերմունքը հավասար չէ իր և մյուս գործիչների նկատմամբ: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոմն Ավանի թաղապետի տեղակալ թույլ է տալիս այնպիսի գրառումներ անել ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարի վերաբերյալ ու նա չի քննադատվում, նրան հրատապ չեն հանում աշխատանքից, ապա ստացվում է ոչ հավասար վերաբերմունք»,- նշեց նա:

Բորիս Ավագյանը նաև ընդգծեց, որ հորդորել է իմքայլականներին որպես հայ և քաղաքացի հայտարարություններ չանել Մուրադովի հասցեին։ Ըստ նրա՝ հայ ռազմագերիների հարցում ունեցած ձախողումների համար անթույլատրելի է պատասխանատվությունը դնել ռուսական կողմի վրա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր