211652_close_icon
views-count917 դիտում article-date 16:35 20-04-2021

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Ջհանգիրյանն ընդունել է պաշտոնաթող դատավորների միության անդամներին

Այսօր «Հայաստանի վետերան դատավորների միության» ներկայացուցիչներին հյուրընկալել են Բարձրագույն դատական խորհրդում: Պաշտոնաթող դատավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից:

Քննարկվել են պաշտոնաթող դատավորների սոցիալական երաշխիքներին վերաբերող առկա խնդիրները, մասնավորապես՝ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների և Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրավական աջակցության հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր