211652_close_icon
views-count730 դիտում article-date 16:22 20-04-2021

Լեռնագնաց Աղվան Չատինյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Հայ լեռնագնաց, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ Աղվան Աշոտի Չատինյանին 60 և ավելի տարի մարզչամանկավարժական գործունեությունն ծավալելու կապակցությամբ, սերունդներ կրթելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում ունեցած ավանդի համար Երևանի ավագանին շնորհեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը ներկայյացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լևոն Ջուլֆալակյանը:

«Որոշում է կայացվել Աղվան Չատինյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել նաև երկարամյա անբասիր աշխատանքով մարզական գործունեության, լեռնագնացության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական սպորտի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար»,- նշեց Ջուլֆալակյանը:

Աղվան Աշոտի Չատինյանը ծնվել է 1927թ. նոյեմբերի 20-ին Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում: Սույն թվականի նոյեմբերի 20-ին լրանում է հայ լեռնագնացի 94-ամյակը: Նա ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող է, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ինչպես նաև ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար»:

Որոշումն ընդունվեց 40 «կողմ», 0 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Նմանատիպ նյութեր