1275 դիտում
10:35 20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունից եւ ԵՄ հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարի տարածաշրջան կատարած այցից հետո սպասվում էր, որ Ադրբեջանը քայլ կկատարի կառուցողական բանակցությունների դաշտ, սակայն հնչած հայտարարությունները տրամագծորեն հակառակի մասին են խոսում:
Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Ալի Հուսեյնլին նախորդ շաբաթավերջին հայտարարեց, որ Արցախի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը դեռ չսկսված՝ ավարտվել է: ԵՄ ներկայացուցիչը մարտի 11-12-ին էլ եղել էր Բաքվում: Նրա հետ հանդիպման ժամանակ Ալիեւը ԵՄ կառույցների դերը տեսել էր միայն Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները բարելավելուն ուղղված քայլերին աջակցելու մեջ:
Եթե Ադրբեջանն ու Թուրքիան իրոք ցանկանում են կայուն խաղաղություն եւ համագործակցություն տարածաշրջանում, ապա ոչ միայն պետք է սկսեն առարկայական բանակցություններն Արցախի կարգավիճակի շուրջ, այլեւ պետք է ազատեն Արցախի Հանրապետության Հադրութի, Մարտունու, Շուշիի եւ Մարտակերտի օկուպացված տարածքները: Հակառակ դեպքում ինքնախաբեություն կլինեն ակնկալիքները, որ Արցախում եւ նրա շուրջ իրավիճակը կարող է փոխվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1837 դիտում
10:41 06-05-2022
Համանախագահողներն առաջին պլան են մղում Արցախյան խնդրի հիմնարար լուծման հարցը․ «Հայաստանի Հանրապետություն»
1880 դիտում
10:25 10-02-2022
Մինսկի խումբը կրկին բարձրաձայնում է Արցախի կարգավիճակի խնդրի մասին․ «Հայաստանի Հանրապետություն»
1211 դիտում
10:35 16-12-2021
Արցախյան հակամարտության լուծման մեջ կարևոր են դետալները․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»