211652_close_icon
views-count2348 դիտում article-date 17:18 19-04-2021

ՈւԵՖԱ-ն հակահարձակման անցավ. Սուպերլիգայում խաղացող ֆուտբոլիստներին կարգելվի հանդես գալ իրենց հավաքականներում

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը հաստատել է, որ ֆուտոլիստները չեն կարողանա մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, եթե խաղան Սուպերլիգայում:
 
«Այն խաղացողներին, որոնք հանդես գան Սուպերլիգայում, կարգելվի մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:
 
Նրանց թույլ չի տրվի խաղալ իրենց հավաքականներում», ասել է Չեֆերինը:

Հիշեցնենք, որ այս գիշեր եվրոպական 12 թոփ-ակումբներ պաշտոնապես հայտնեցին ֆուտբոլի Սուպերլիգա ստեղծելու մասին մասին:

Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախատեսվում է, որ Սուպերլիգան կմեկնարկի օգոստոսին և դրան կմասնակցեն 20 թիմ:

Յուրաքանչյուր մասնակից մեկ մրցաշրջանում կանցկացնի 21-23 հանդիպում:

20 թիմերը կբաժանվեն 2 խմբերի և հանդիպումներ կանցկացնեն տանն ու հյուրընկալվելիս: Խմբերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը կնվաճեն քառորդ եզրափակիչի ուղեգիր: 4-րդ և 5-րդ տեղ գրաված ակումբները կվիճարկեն քառորդ եզրափակիչի մյուս 2 ուղեգրերը: Փլեյ-օֆֆը կանցկացվի 2 դիմակայությամբ, իսկ եզրափակիչը՝ մեկ խաղով:

Նմանատիպ նյութեր