211652_close_icon
views-count13010 դիտում article-date 14:10 19-04-2021

Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակում բախվել են Mercedes-ները. 3 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 15։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Դ-ի վարած Mercedes մակնիշի 11 NՍ 112 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 37-ամյա Տիգրան Խ-ի վարած Mercedes մակնիշի 95 PP 909 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ 8-ամյա Մուշեղ Խ-ն և 6-ամյա Հասմիկ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Նույն օրը, ժամը 18։00-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն վթարի հետւանքով իրենց մոտ է տեղափոխվել Տիգրան Խ-ի մեկ այլ ուղևոր՝ 4-ամյա Արեն Խ-ն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր