211652_close_icon
views-count1875 դիտում article-date 22:09 18-04-2021

Իտալիա. «Ռոման» Թուրինում պարտություն կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» Թուրինում 1։3 հաշվով պարտություն կրեց։
 
Արդեն երրորդ րոպեին բացեցին «Ռոման» Բորխա Մայորալի գոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ  անցավ:
 
Սակայն երկրորդ խաղակեսում «Տորինոն» կարողացավ բեկում մտցնել խաղում: 57-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Սանաբրիան։ 71-րդ րոպեին «Տորինոյի» երկրորդ գոլը խփեց իտալացի հարձակվող Սիմոնե Ձաձան, որն ընդամենը մի քանի վայրկյան առաջ էր փոխարինման դուրս եկել: Խաղավերջում Թոմաս Ռինկոնը խփեց երրորդ գոլը:
 
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։
 
Այս պարտությունից հետո «Ռոման» 54 միավորով շարունակում է մնալ 7-րդ տեղում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր