211652_close_icon
views-count18435 դիտում article-date 19:07 18-04-2021

Արտակարգ դեպք Երևանում. Նոր-Նորք վարչական շրջանում 06-ը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Նոր-Նորք վարչական շրջանում, Բադալ Մուրադյան փողոցում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Վթարի մասին տեղեկացվել է Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը, ում կարգադրությամբ ժամանում են ՃՈ ծառայողները: Վերջիններս պարզելու են, արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր