211652_close_icon
views-count1551 դիտում article-date 18:48 18-04-2021

Արսեն Բաբայան. Մարզային քարոզների ժամանակ երեխաներին առաջին շարք բերելու առաջարկը եղել է ՊՊԾ-ի ղեկավար

Թուրք-ադրբեջանական ձեռագիրն է, թաքնվել կանանց ու երեխաների ետևում: Երեխաներին սրանք կենդանի վահան են սարքում, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

«Ի դեպ, պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) բարձրաստիճան սպաներից մեկն ինձ վերջերս պատմեց, որ դրա մարզային քարոզների ժամանակ երեխաներին առաջին շարք բերելու առաջարկը եղել է հենց ՊՊԾ-ի ղեկավար կազմից:

Դա հիմնավորել են անվտանգության նկատառումներով, այն պնդմամբ, որ հնարավոր կիլերն այդ դեպքում կխուսափի իր գործն անելուց:

Թուրք-ադրբեջանական ձեռագիրն է, թաքնվել կանանց ու երեխաների ետևում: Երեխաներին սրանք կենդանի վահան են սարքում»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր