211652_close_icon
views-count2246 դիտում article-date 17:26 18-04-2021

7 օրում Իլոն Մասկն իր կարողությունը ավելացրել է 12,8 միլիարդ դոլարով

Auroranews.am-ը գրում է. Իլոն Մասկը եւ Եվրոպայի ամենահարուստ մարդը՝ Բեռնար Առնոն, մեկ շաբաթվա ընթացքում իրենց կարողությունն ավելացրել են յուրաքանչյուրը 13 միլիարդ դոլարով եւ մոտեցել են աշխարհի ամենահարուստ գործարար Ջեֆ Բեզոսին, գրում է Forbes-ը: 

Louis Vuitton-ի սեփականատեր Բեռնար Առնոյի կարողությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 13 միլիարդ դոլարով: Ֆրանսիացին շաբաթվա ընթացքում կապիտալի աճով առաջատար է դարձել համաշխարհային միլիարդատերերի շրջանում: Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը նրան մի փոքր է զիջում՝ նրա կարողությունն ավելացել է 12,8 մլրդ դոլարով: Միլիարդատերերը շուկաների ռեկորդային աճի հիմնական շահառուներն են, որոնք չորրորդ շաբաթն անընդմեջ թարմացնում էին ռեկորդը: 

Առնոյի LVMH ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթվա ընթացքում աճել են 7,8%-ով եւ հասել են ռեկորդային բարձրության: Ներդրողները ընկերությունից սպասում են մեծ վաճառքներ եւ ողջունում են նոր ձեռքբերումներն ու համագործակցությունները: 15,8 միլիարդ դոլարով Tiffany & Co. ոսկերչական ապրանքանիշի գնումը դրական ազդեցություն է ունեցել: Առնոյի կարողությունը հասել է 181,6 միլիարդ դոլարի, վկայում է Forbes-ի վարկանիշը, որը թարմացվում է իրական ժամանակում: Գործարարի կապիտալը 2020 թվականի մարտից աճել է ավելի քան 100 միլիարդ դոլարով: 

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր