211652_close_icon
views-count3582 դիտում article-date 08:55 18-04-2021

Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել Բաբայանը հայկական կողմի համար ողբերգական ելքով օպերացիայի մասին

Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել: Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Սամվել Բաբայանը՝ խոսելով հայտնի օպերացիայի մասին, որի ընթացքում, տեղեկությունների համաձայն, հայկական կողմը տվել է 600-ից ավելի զոհ ու կորցրել մեծ քանակությամբ տեխնիկա:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ օպերացիայի գաղափարն առաջարկել է Արցախյան առաջին պատերազմում մեծ ավանդ ունեցած գեներալ:

Բաբայանը նշեց, որ առաջարկը եղել է իր կողմից, համաձայնությունը տվել է ՊԲ հրամանատարությունը:

Նրա խոսքերով, օպերացիայի ընթացքում հայկական կողմը ունեցել է 2 զոհ, ոչ թե 700, իսկ օպերացիան կապ չունի Լելեթեփեի հետ։ Ինչ վերաբերում է տեխնիկային, ապա նրա խոսքերով, 11 տեխնիկայից 8-ը խփվել են, 3-ը հետ է բերվել:

Նմանատիպ նյութեր