211652_close_icon
views-count3344 դիտում article-date 23:46 17-04-2021

«Որդիս զինվորներին միշտ ասում էր՝ վերջին փամփուշտը պահեք ձեզ համար, ձեռքները չընկնեք, ու այդպես էլ արել է տղաս». զոհված զինվորի մայր. Aravot.am

Իմ տղան օլիմպիական քոլեջում էր սովորում, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ էր ընդունվել. միշտ սպասում էի, որ լրագրողներին մի ավելի հետաքրքիր նյութ կտամ ես իմ Հայկի մասին, բայց, ցավոք…»,- Aravot.am-ի հետ զրույցն այսպես սկսեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Պապյանի մայրը՝ Անուշ Ղարաբաղցյանը:

Հայկ Պապյանը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում: Հունվարի 20-ին կդառնար 20 տարեկան: Մայրն ասում է՝ էնքան մեծ է ցավը, որ մեջս հպարտություն չկա. «Ինձ որ ասում են՝ հպարտ եղիր, լավ որդի ունես, դրանք ինձ համար ընդամենը բառեր են, ես գիտեմ՝ ոնց եմ իմ տանն իմ երեխային մեծացրել, գիտեմ ինչ երեխա եմ հասարակությանը, բանակին տվել»: Հայկը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, Արիության մեդալով: Նա մինչև պատերազմը սկսելը ծառայում էր Կուբաթլուի զորամասում: Մայրը հիշեց՝ սեպտեմբերի 23-ին երկար խոսել են որդու հետ. «Հայկը որդիներիցս ավագն էր, ու նրա հետ շատ կապված էի: Այդ օրը երկար խոսեցինք, ու ասաց՝ մամա, մի քանի օր չեմ կարող խոսել, չանհանգստանաս»:

Անուշ Ղարաբաղցյանը պատմեց՝ հոկտեմբերի 14-ին իր որդին իրենց բոլորի հետ կարճ խոսել է, հոկտեմբերի 15-ին էլ զոհվել է: Նա մանրամասնեց. «Հոկտեմբերի 18-ին ամուսիններով Խնձորեսկում էինք, բայց արդեն ամեն ինչ հանձնում էին: Չկար երեխաս, բայց ասում էին՝ ողջ է դուրս եկել: Վերջում պարզվեց, որ ինքն ընկերների համար իջել է ձոր: Վաշտի հրամանատարը վիրավորվել է, ինքը նրա դերը լավ տարել է: Վիրավոր էրեխեքին բոլորին գնացել տեսել եմ, նրանցից մեկը Հայկի մասին ասաց՝ մեզ միշտ ասում էր՝ վերջին փամփուշտը պահեք ձեզ համար, ձեռքները չընկնեք: Ու տենց էլ արել է տղես, ձեռքները չի ընկել: Մի քանի օր էլ դիպուկահարների հետ է մնացել, մինչև արդեն հրամանատարությանն են հանձնել»:

Մանրամասները՝ Aravot.am-ում
 

Նմանատիպ նյութեր